տուն Լուրեր Ապրիլի 24-ին Հայաստան կժամանի ավելի քան 60 պատվիրակություն

Ապրիլի 24-ին Հայաստան կժամանի ավելի քան 60 պատվիրակություն

92
0

armenian-genocide-april24-tsitsernakaberd

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակացույցը, ծրագիրը: Նա կարևորեց հատկապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերաբացումը:

«Սրբադասման արարողությունը կավարտվի ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին, ինչը խորհրդանշական թիվ է` լռության րոպե, և մեր ակնկալիքն է, որ ամբողջ աշխարհի հայերը այդ ժամին լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ պահին աշխարհի մի շարք երկրների եկեղեցիներում կհնչեն զանգերը»,- ասաց նա:

Նրա խոսքով` Ապրիլի 24-ին Հայաստան ժամանող պետական պատվիրակությունների թիվը անցնում է արդեն 60-ը: Խոսքը գնում է պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասին:

Վիգեն Սարգսյանը ընդգծեց, որ քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կսկսվի ոչ շուտ, քան 13:00-ն: