Տասնյակ հազարավոր ցուցարարներ ապրիլի 24-ին կեսօրին Հայաստանի դրոշներով ու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը հիշատակող գրություններով խոշոր ցույց են կազմակերպել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը` ըստ Լոս Անջելեսի ոստիկանության կատարած հաշվարկների, ցույցին մասնակցել է շուրջ 60 հազար մարդ, ակտիվիստները արդարություն և փոխհատուցում են պահանջել: Նրանք վանկարկել են. «Ձեռքերդ հեռու մեր հողերից», «Արևելյան Թուրքիան Արևմտյան Հայաստանն է»:
Ցույցին մասնակցել է նաեւ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով, դիմելով ներկաներին, ասել է. «Այսօր մենք բոլորս հայ ենք: Մենք ունենք միայն մեկ խնդիր, և այդ խնդիրն արդարությունն է»:
Հայերն անցյալ շաբաթ պիկետներ են անցկացրել նաեւ Գլենդելում եւ Մոնթեբելլոում եւ ծաղկներ դրել Ցեղասպանության նահատակների հուշարձանին։ Հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվել են պատարագներ։