«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրման պլանային աշխատանքներ կատարելու նպատակով ս.թ. ապրիլի 2-ին ժամը 11:00-ից մինչև 17:00 դադարեցվելու է Արարատի մարզի Բերքանուշ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով», — հայտնում են հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն։