տուն Սպորտ Ապրենք, տեսնենք․ Զիդանը՝ Անչելոտիին փոխարինելու մասին

Ապրենք, տեսնենք․ Զիդանը՝ Անչելոտիին փոխարինելու մասին

79
0

zidane_2

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը չի բացառել, որ մի օր կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Այս պահին նա աշխատում է մադրիդցիների երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» հետ։

«Կարլո Անչելոտին լավագույն մարզիչն է «Ռեալի» համար։ Իսկ ինչ վերաբերում է նրան փոխարինելուն, ապա ասեմ, որ հիմա աշխատում եմ «Կաստիլյայի» հետ։ Իսկ, թե ինչ տեղի կունենա հետո՝ կտեսնենք․․․», — ասել է Զիդանը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։