Apple ընկերությունը 13 տարվա ընթացքում առաջին անգամ արձանագրել է վաճառքի ու եկամուտների ծավալների նվազում, ասվում է ընկերության եռամսյա հաշվետվության մեջ, հայտնում է Gazeta.ru-ն:
Եկամուտները նվազել են 13%-ով` հասնելով 50,6 միլիարդ դոլարի: Անկումը պայմանավորված է ընկերության գլխավոր ապրանքատեսակի` iPhone սմարթֆոնի վաճառքի ծավալների նվազմամբ: Ընկերության մաքուր եկամուտը նվազել է 22%-ով` մինչև 10,5 միլիարդ դոլար:
Հիմնական անկումը գրանցվել է Չինաստանում, որտեղ անցած տարվա համեմատ այն կազմել է 26%, ապա մեծ է նվազումը ԱՄՆ-ում` 10%: