Apple ամերիկյան ընկերությունը կրճատումներ է իրականացնում` գործազուրկ թողնելով կադրային հարցերով զբաղվող աշխատակիցներին, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Venture Beat-ին:
Ընկերության ղեկավարությունն աշխատանքից ազատում է ոչ միայն արտահաստիքային, այլև մշտական հիմունքներով աշխատող HR մասնագետներին։ Այդ որոշման հետևանքով աշխատանքից կարող է զրկվել 100-ից ավելի մասնագետ։
Նշվում է նաև, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկայի աշխատակիցների հավելավճարները նույնպես կրճատվում են` 40%-ից իջեցնելով 10%-ի: Սակայն խնդրի վերաբերյալ Apple-ը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել: