Apple ընկերությունը հունիսի 8-ին ներկայացրել է իր օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակները: Դրանք ցուցադրվել են Սան Ֆրանցիսկոյում մեկնարկած ամենամյա համաժողովի ժամանակ:
Apple-ի ղեկավար Թիմ Քուքը հայտարարել է, որ թողարկվել են OS X — OS X El Capitan, iOS — iOS 9 և WatchOS օպերացիոն համակարգերը, որոնք նախատեսված են համակարգիչների, բջջային սարքերի, այդ թվում` խելախոսների, խելացի ժամացույցների համար: Քուքը նաև տեղեկացրել է, որ Apple-ի առցանց խանութներում ներբեռնվել է շուրջ 100 մլրդ հավելված: