Ամերիկյան Apple ընկերությունը մոտ 2 մլրդ դոլար կներդնի Արիզոնայում տվյալների վերամշակման խոշորագույն կենտրոն ստեղծելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով ամերիկյան CNBC հեռուստաալիքին։
Կենտրոնը կկառուցվի Մեսա քաղաքում։ Շինությունը կկառուցվի ամենանորարական տեխնոլոգիաների կիրառմամբ, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկ աղբյուրներով։ Այս ստորաբաժանումում կաշխատի 15 հոգի։ Բացի այդ, վարձավճարով կաշխատեն 300-500 ինժեներներ։
Apple-ն այս ներդրումն ամենախոշորն է համարել ընկերության պատմության ընթացքում։