Apple ընկերությունն առաջարկել է իր արտադրանքի բջջային սարքերի տերերին՝ աջակցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրին, խոստանալով նրանց՝ վճարովի հավելվածների ներբեռնումից ստացված գումարները փոխանցել RED բարեգործական հիմնադրամին։
Դեկտեմբերի 1-ին աշխարհը նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, այդ կապակցությամբ Apple-ը սկսել է «App Store-ի հավելվածները RED-ի համար» արշավը։ Օգտատիրոջ կողմից հավելվածը ներբեռնելուց հետո Apple-ի շահույթը կփոխանցվի հիմնադրամին։
RED բարեգործական հիմնադրամի աշխատանքների հիմնական ուղղություններից է՝ երեխաների շրջանում վարակի տարածման կանխարգելումը։