Sony ընկերությունը մերժում է ստացել Apple-ից՝ կապված iTunes առցանց խանութում «Հարցազրույց» ֆիլմի տեղադրման հետ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Աղբյուրի խոսքերով՝ Sony-ն ստիպված է եղել անգամ դիմել Սպիտակ տուն՝ ազդելու այս հարցում Apple-ի որդեգրած դիրքորոշման վրա, սակայն ընկերությունը մոտ ապագայում չի պատրաստվում ֆիլմին հարթակ տրամադրել:
Առայժմ պարզ չէ, թե արդյոք դա կապված է Sony Pictures-ի նկատմամբ ցանցային հարձակումների և սպառնալիքների հետ:
Հիշեցնենք, որ Sony Pictures-ը ցանցային հարձակման էր ենթարկվե «Հարցազրույց» կոմիկական մարտաֆիլմի պատճառով, որը պատմում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի նկատմամբ կատարված հարձակման մասին: