տուն Քաղաքական Միջազգային Apple-ը հայտնում է, որ վաճառված միլիոնավոր iPhone-երից ճկվելու խնդիր ունեցել է ընդամենը...

Apple-ը հայտնում է, որ վաճառված միլիոնավոր iPhone-երից ճկվելու խնդիր ունեցել է ընդամենը 9-ը (տեսանյութ)

99
0

iphone-6-plus-bukme-testi

Apple Inc. ընկերությունը պաշտպանել է 6-րդ սերնդի իր խելախոսները՝ նշելով, որ iPhone-երի ճկվելու փաստերը, ինչից բողոքում էին օգտատերերը, շատ հազվադեպ են։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Ըստ ընկերության՝ խելախոսների կառուցվածքը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։ Այս ընթացքում ավելի քան 10 միլիոն վաճառված խելախոսներից նման խնդիրներ են ունեցել 9-ը։

Մինչդեռ այս խնդիրը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում և սոցցանցերում ստացել է #bendgate անվանումը՝ հանրահայտ Ուոթերգեյթի սկանդալին համահունչ։

Apple-ը նույնիսկ տեսանյութ է տեղադրել, թե ինչպես են պատրաստվում իր բջջային սարքերը։