Apple ընկերությունն ազդարարել է, որ առցանց իր խանութներից ներբեռնվող հավելվածներն այսուհետ կարող են ունենալ մինչև 4 ԳԳԲ ծավալ։ Այս մասին ասվում է Apple-ի պաշտոնական կայքում։ Նախկինում այդ ծավալը հասնում էր 2 ԳԳբ-ի։
«Itunes Connect-ի միջոցով տրամադրվող հավելվածների ծավալը 2 ԳԳբ-ից հասցվել է 4ԳԳբ-ի, ինչը թույլ կտա դրանցում ներառել մուլտիմեդիայի ավելի շատ տվյալներ, որպեսզի օգտատերն ավելի մեծ հաճույք ստանա», — ասվում է հայտարարության մեջ։