Apple ընկերությունն անմեղ է ճանավել հակամոնոպոլային դատական գործում, որի շրջանակներում վերջինիս մեղադրանք էր առաջադրվել անբարեխիղճ մրցակցության հոդվածով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ընկերության դեմ հայտ էին ներկայացրել մի խումբ օգտատերեր, որոնց iPod-ից 2005-07թթ.-ին ջնջվել են այն երգերը, որոնք գնվել են ոչ թե iTunes-ից, այլ այլ խանութներից:
Ինքը՝ Apple-ը հայտարարում էր, որ ուղղակի փորձել է իր օգտատերերին զերծ պահել վտանգավոր ծրագրերից:
Հայցի բավարարման դեպքում տեխնոլոգիական հսկան ստիպված կլիներ 350 միլիոն դոլար վճարել: