Apple ընկերությունը 2014 թվականի վերջին եռամսյակում խելախոսների շուկայում ստացել է եկամտի 93 տոկոսը։ Դա տեղի է ունեցել iPhone6 և iPhone6 Plus խելախոսների վաճառքի շնորհիվ։ Այս մասի հաղորդում է Canaccord Genuity ներդրումային ընկերությունը։
Վերջինիս տվյալներով՝ միայն երկու ընկերություն են եռամսյակն ավարտել շահույթով՝ Apple-ն ու Samsung-ը։ Երկու ընկերությունների բաժին է հասել 20.93 մլրդ դոլարի եկամուտ, որից 93 տոկոսը՝ Apple-ինն է։ Հաշվետու շրջանում Apple-ը վաճառել է 74.5 մլն հատ խելախոս 698 դոլար միջին գնով։ Samsung-ը վաճառել է նույնքան խելախոս և 20 մլն հատ սովորական բջջային սարք՝ 206 դոլար միջին գնով։