Apple և Samsung ընկերությունները համաձայնության են եկել` մինչև այս տարվա փետրվարի 19-ը «ամենաբարձր մակարդակի» հանդիպում անցկացնել ընկերությունների ղեկավարության մասնակցությամբ արտոնագրային վեճերը լուծելու համար։ Հանդիպմանը մասնակցելու են ընկերությունների ղեկավարներն ու նրանց իրավաբանները։
Հունվարի 6-ին երկու ընկերությունների իրավաբաններն արդեն անցկացրել են մեկ հանդիպում, որպեսզj նախապատրաստեն հետագա հանդիպումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ ընկերություններից և ոչ մեկն այս տեղեկությունը չի մեկնաբանում։
Apple և Samsung ընկերություններն արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր երկրների դատարաններում հայցեր են ներկայացնում մեկը մյուսի դեմ՝ արտոնագրային պայմանները խախտելու և տեխնոլոգիաներ գողանալու համար։ Վերջերս Apple ընկերությունը հայտնել է, որ դատական ծախսերը շատ մեծ բեռ են դարձել ընկերության համար։