Apple ընկերությունը այս տարվա երկրորդ կեսին կթողարկի մեծ դիսփլեյներով iPhone խելախոսների երկու մոդել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Հեռախոսներից մեկը կունենա 4,5 դյույմ մեծությամբ դիսփլեյ, մյուսը` 5 դյույմ: Ներկայում ամենամեծ դիսփլեյ ունեցող խելախոսը, որն արատադրվել է Apple-ի կողմից, iPhone 5-ն է: Աղբյուրների համաձայն` նոր iPhone-ի դիսփլեյը ճկված կլինի: Միժամանակ ասվում է, որ թեպետ նախատեսված ծրագրերին, շնորհանդեսը կարող է հետաձգվել: Apple-ում այս տեղեկությունը չեն մեկնաբանում: