Apple ընկերությունը թողարկել է Ամանորին նվիրված գովազդ: Տեսահոլովակում ընտանիքը պատրաստվում է Ամանորի տոներին, սակայն ընտանիքի անդամներին վրդովեցնում է իրենց որդու պասիվությունը:
Վերջում ամբողջ ընտանիքը հուզվում է, երբ տղան հեռուստաէկրանին ցուցադրում է, որ այս ընթացքում Apple-ի սարքով նկարահանել է տոներին նախապատրաստվող ընտանիքի եռուզեռը: