տուն Քաղաքական Միջազգային Apple-ի ղեկավարը պաշտպանել է սեռական փոքրամասնությունների աշխատելու իրավունքը

Apple-ի ղեկավարը պաշտպանել է սեռական փոքրամասնությունների աշխատելու իրավունքը

126
0

2188452_original

Apple ընկերության տնօրեն Թիմ Քուքը հատուկ The Wall Street Journal-ի համար գրված հոդվածում հանդես է եկել «Աշխատանքի ընդունելիս խտրականության բացառման» օրինագծի օգտին։ Այս փաստաթուղթը պաշտպանում է սեռական փոքրամասնություններին աշխատանքի ընդունվելիս։

Քուքի խոսքերով՝ իր կողմից ղեկավարվող ընկերությունը կարող է օրինակ դառնալ այս հարցում, որտեղ հավասար վերաբերմունք է բոլոր սեռերի և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ։ «Մենք Apple-ում փորձում ենք մարդկանց հասկացնել, որ նրանք չպետք է իրենց անհատականությունը թողնեն շեմից դուրս։ Ջանում ենք աշխատավայրում ստեղծել անվտանգ և ընկերական մթնոլորտ բոլոր աշխատակիցների համար՝ անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից կամ սեռական կողմնորոշումից», — գրել է Քուքը։

Apple-ի ղեկավարը հոդվածում հիշեցրել է, որ իր ընկերության ներքին կանոնակարգն ապահովում է աշխատակիցներին խտրականությունից, և այն ավելի կատարյալ է, քան ԱՄՆ-ի ներկայիս օրենսդրությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here