Apple ընկերությունը Mac համակարգիչների 30-ամյակի կապակցությամբ թողարկել է տոնական տեսահոլովակ, որը կոչվում է «Նորարարությունների 30-ամյակը»:
Այս տեսահոլովակի հերոսներ են դարձել հայտնի մարդիկ, այդ թվում Մոբի խմբի երաժիշտը, Nike ընկերության դիզայներ Թինքեր Հեթֆիլդը, Wolfram Research ընկերության համահիմնադիր Թեոդոր Գրեյը և կոմպոզիտոր Հանս Ցիմերը, ովքեր բացատրել են, թե ինչ մեծ առաջընթաց է ապահովել այս համակարգիչների ստեղծումը տարբեր ոլորտներում:
Հիշեցնենք, որ 30 տարի առաջ ճիշտ այս օրը, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը ներկայացրեց մեկ արկղի մեջ տեղավորվող իր համակարգիչը, որն ապահովեց հեղափոխություն այս ոլորտում: