տուն Քաղաքական Միջազգային Apple-ը iWatch համար հրավիրել է քնի խնդիրներով զբաղվող լավագույն մասնագետին

Apple-ը iWatch համար հրավիրել է քնի խնդիրներով զբաղվող լավագույն մասնագետին

118
0

iWatch-Alarm-Clock

Apple ընկերությունը, որը զբաղվում է նոր ժամացույցների` iWatch-ի մշակմամբ, աշխատանքի է հրավիրել Ռոյ Ռեյմանին, ով քնի խնդիրներով զբաղվող աշխարհի լավագույն մասնագետն է:

Նախկինում Ռեյմանը աշխատում էր նիդերլանդական հանրահայտ Philips ընկերությունում, որտեղ զբաղվում էր սենսորային տեխնոլոգիաներով, ինչպես նաև ուսումնասիրում էր քնի լավացման մեթոդներն առանց դեղորայքային միջամտության: Apple-ը փորձելու է ուսումնասիրել մարդու վարքը քնի ժամանակ և ժամացույցների վրա տեղադրել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան՝ մարդուն արթնացնել այն ժամանակ, որն ամենահարմարն է քունը չխանգարելու տեսանկյունից:

Վերջերս հայտնի է դարձել, որ Apple-ը մշակում է հատուկ հավելված` Healthbook-ը, որը թույլ է տալիս հետևել մարդու օրգանիզմի կենսագործունեությանը` սրտի ռիթմ, ջրազրկման աստիճան, ճնշում և այլն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here