Apple-ը պատրաստվում է վաճառքի հանել իր նորույթը՝ iPhone 6-ը։ Ըստ The Wall Street Journal-ի՝ այդ ընկերությունն առաքիչ ընկերություններին պատվիրել է արդեն 80 մլն հատ խելախոս։
Նույն աղբյուրի համաձայն՝ սա զգալի մեծ թիվ է, քան Apple-ի նախկին նորույթների ժամանակ։ Օրինակ iPhone 5S և iPhone 5C սարքերի նախնական պատվերը եղել է 60 մլն հատ։ Նոր iPhone 6-ը հասանելի կլինի երկու տարբերակով, նրա կորպուսն ավելի մեծ է, մետաղյա է, ինչպես iPhone 5S, կորպուսը կլինի տարբեր գույների։
Էկրանները կունենան 4.7 և 5.5 դյույմ մեծություն։ Նոր սարքը կլինի ավելի բարակ և կլորավուն ձև կունենա։