Apple ընկերությունը մշակել է iPhone խելախոսների նոր տարբերակներ, որոնց դիսփլեյներն ունեն կոր տեսք և ավելի մեծ են սովորական մոդելներից։ Այս մասին գրում է The Bloomberg-ը։
2014 թվականի երկրորդ կեսին Apple-ը կներկայացնի 4,7 և 5,5 դյույմ մեծությամբ երկու մոդելի խելախոս։ Apple-ում այս տեղեկությունները հրաժարվել են մեկնաբանել։ Ի տարբերություն Apple-ի, նրա հիմնական մրցակից Samsung ընկերությունը արդեն այս աշնանը ներկայացրել է կոր դիսփլեյով Samsung Galaxy Round սարքերը։ Իսկ հոկտեմբերին նման խելախոսներ ներկայացրել է LG-ն։