Apple ընկերությունը հրապարակել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից օգտատերերի վերաբերյալ հարցումների մասին տեղեկություններ։ Այս մասին գրում է The Guardian-ը։
ԱՄՆ-ի համապատասխան մարմինները ավելի քան 2 հազար անգամ դիմել են Apple-ին՝ օգտատերերի մասին տեղեկություններ ստանալու խնդրանքով։ Մեծ Բրիատնիայից ստացված հարցումներն ավելի քիչ են՝ 141, Իսպանիայից՝ 104, Գերմանիայից՝ 93։ Սա Apple-ի նմանատիպ առաջին զեկույցն է։
«Մենք շահագրգռված չենք մեր օգտատերերի մասին տեղեկությունների արխիվացմամբ։ Մենք պաշտպանում ենք անձնական գրագրությունը, չենք պահում գտնվելու վայրի, քարտեզների փնտրման կամ Siri հարցումների մասին տեղեկությունը», — ասվում է ընկերության զեկույցում։