Ամերիկյան Apple ընկերությունը արտոնագրել է նոր ականջակալներ, որոնց մեջ տեղադրված սարքերը հնարավորություն ունեն չափելու այն կրողի արյան ճնշումը, զարկերակի ռիթմը, պարզել մարդու ֆիզիոլագիական այլ չափանիշներ։ Այս մասին հաղորդում է Apple-ի AppleInsider բլոգը։
Կենսաբանական տվյալները կերևան հատուկ դիսփլեյի վրա, որը մաս կկազմի ականջակալների սարքին։ Բացի դրանից, հնարավոր է, որ այդ տվյալները երևան խելախոսների էկրաններին։
Սարքը նաև կխրախուսի օգտատերին շարունակել զբաղվել սպորտով, եթե նրա տվյալները նորմալ լինեն։