Apple ապրանքանիշի գինը վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել է 17,4 մլրդ դոլարով` հասնելով 104,68 լրդ-ի: Այս մասին են վկայում BrandFinance գործակալության գնահատականները: Այս գործակալությունն ամեն տարի հրապարակում է 500 ամենաթանկ բրենդների վարկանշային աղյուսակը:
Առաջին հնգյակում են Google-ը (թանկացել է 16 մլրդ դոլարով` կազմելով 68,6 մլրդ), Microsoft-ը (թանկացել է 17,3 մլրդ դոլարով` կազմելով 62,8 մլրդ), Verizon-ը (թանկացել է 13,5 մլրդ դոլարով` կազմելով 53,5 մլրդ), General Electric-ը (թանկացել է 15,3 մլրդ դոլարով` կազմելով 52,5 մլրդ):
Լավագույն տասնյակում են նաև AT&T-ն, Amazon-ը, Wal-Mart-ը, IBM-ը և Coca-Cola-ն: Վերջինս ընթացիկ տարում 34,2 մլրդ դոլարից իջել է մինչև 33,7 մլրդ: