ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը Բիշքեկում ծաղիկներ են դրել 1916 թ. ողբերգական իրադարձությունների զոհերի հուշակոթողին` հաղորդում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ Բիշքեկում կայացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը տեղի է ունեցել նախագահների եւ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի մասնակցությամբ նեղ, ապա նաեւ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձեւաչափով:
Պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, ինչպես նաեւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո ստորագրվել են փաստաթղթեր: