տուն Լուրեր ԱՊՀ-ի ՀՕՊ-ի «Մարտական համագործակցություն» վարժանքների մասնակիցները ժամանել են զինափորձարան

ԱՊՀ-ի ՀՕՊ-ի «Մարտական համագործակցություն» վարժանքների մասնակիցները ժամանել են զինափորձարան

65
0

zorakocjԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասնակից պետությունների զորամասերն ու ստորաբաժանումները ժամանել են Ռուսաստանի Աստրախանի մարզի Աշուլուկ զինափորձարան՝ մասնակցելու «Մարտական համագործակցություն-2015» համատեղ վարժանքներին, որոնց ակտիվ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 7-10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Համատեղ վարժանքներին մասնակցելու են ԱՊՀ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի զինուժերի ՀՕՊ-ի զորքերի ստորաբաժանումները: ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի մնացած անդամները վարժանքներին կմասնակցեն դիտորդների կարգավիճակով: