ԱԱՊՀ-ի երկրների պետական լրատվական գործակալությունների խորհրդի (ԱՊՀ-ի Ինֆորմխորհուրդ) ղեկավարները Մինսկում կայացած նիստում որոշել են տեղեկատվության ոլորտում փոխգործակցության զարգացման նոր ուղղությունները: «ԱՊՀ-ի երկրներում տեղեկատվական քաղաքականությունն այն գործընթացների արտացոլումն Է, որոնք տեղի են ունենում Համագործակցությունում: Այդ գործընթացները տարբեր են, բայց, ըստ Էության, դրանք դրական են, եւ մենք կարող ենք նպաստել դրանց զարգացմանը »,- նշել Է ԱՊՀ-ի Ինֆորմխորհրդի նախագահ, ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը:
ՊՀ-ի Ինֆորմխորհրդի նիստին մասնակցում է «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Խորհրդի անդամները դրական են գնահատել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարության լուսաբանման հարցում գործակալությունների համագործակցության փորձը: Համատեղ նախագծերից մեկը դարձել Է ԱՊՀ-ի ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի կայքում «Հաղթանակի 70-ամյակը» ցուցահանդեսի կազմակերպումը: «Արմենպրես»-ը եւ ՏԱՍՍ-ը մեծ Հաղթանակի շքերթի 70-ամյակի օրը՝ հունիսի 24-ը, նշանավորելու են աննախադեպ իրադարձությամբ: Մոսկվայում ցուցադրվելու են Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայկական հեռագրական գործակա լության (ներկայում՝ «Արմենպրես») նախաձեռնությամբ ստեղծված «ԱրմՏԱԳ»-ի պատուհան» պլակատները: Խորհրդանշական այս նախագծի շուրջ պայմանավորվածություն Է ձեռք բերվել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի եւ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովի միջեւ:
Լրատվական գործակալությունների ղեկավարները Ինֆորմխորհրդի ընթացիկ նիստի ընթացքում պայմանավորվել են ֆոտոծառայությունների միջեւ փոխգործակցության զարգացման մասին: Որպես այդ համագործակցության ուղղություններից մեկը դիտարկվում Է երկկողմ եւ բազմակողմ հիմունքներով համաձայնագրերի կնքման հնարավորությունը, որոնք գործակալություններին թույլ կտան փոխանակել ֆոտոնյութեր, այդ թվում՝ «ՏԱՍՍ-ի պատուհանների» սկզբունքով: Խոսքը նաեւ վերաբերում Է ԱՊՀ-ի պետությունների տարածքում նկարահանումների աշխարհագրության ընդլայնմանը, փոխադարձ գործուղ ումների եւ փոխանակումների կազմակերպմանը: ԱՊՀ-ի Ինֆորմխորհրդի անդամները պայմանավորվել են ընթացիկ տարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրվա (1945 թվականի սեպտեմբերի 2) 70-ամյակի եւ ՄԱԿ-ի 70-ամյակը (1945 թվականի հոկտեմբերի 24) լուսաբանման հարցում գործակալությունների փոխգործակցության շուրջ: Խորհուրդն առաջարկություններ կպատրաստի Համագործակցության կազմավորման 25-ամյակի լուսաբանման վերաբերյալ, որը նշվելու Է 2016 թվականի դեկտեմբերին: ԱՊՀ-ի Ինֆորմխորհրդի հաջորդ նիստը կկայանա այս տարվա աշնանը: