ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում։ Այս մասին, Մոսկվայում՝ բացելով ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների երկրորդ հանդիպումը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։ Հաղորդում է RIA Novosti-ն։
«Մինսկի ԱՊՀ Գագաթնաժողովում կքննարկվեն միջազգային համագործակցության հարցեր, մասնավորապես, անվտանգության ապահովման ոլորտին վերաբերող»,- ասել է Պատրուշեւը։
Նրա խոսքերով, շոշափվելու են հարցեր, որոնք քննարկվելու են այսօրվա նիստում, մասնավորապես նոր սպառնալիքների առաջացումը, այդ թվում ԻՊ արմատականնների կողմից։
Խորհրդի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերին, որի ժամանակ քննարկվել են հարցեր, կապված Հյուսիսային Աֆրիկայի, մասնավորապես Լիբիայի գրոհայիններից սպասվող սպառնալիքների հետ։