տուն Լուրեր Ապարանում տեղացած ուժգին կարկուտը ձյան նման հաստ շերտով ծածկել է դաշտերն ու...

Ապարանում տեղացած ուժգին կարկուտը ձյան նման հաստ շերտով ծածկել է դաշտերն ու ճանապարհները

193
0

karkutՈւժեղ կարկուտ է տեղացել այսօր` օգոստոսի 28-ին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ապարան քաղաքում և հարակից գյուղերում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 13։45-ին սկսված կարկուտը տեղացել է մոտ 40 րոպե, ինչի հետեւանքով դաշտերը ու ճանապարհները պատվել են կարկուտի հաստ շերտով:

Կակուտն այնքան առատ է տեղացել, որ մի քանի ժամ անց այն դեռ չէր հալվել եւ նման էր ձյան  հաստ շերտի։

Կարկուտի հասցրած վնասի չափերը ճշտելու նպատակով Արագածոտնի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Աղբյուրը՝ news.am