Ռուսաստանի պաշտպանության նախարարության փորձագետները հաստատել են, որ Սիրիայի Հալեպ քաղաքի հարավարևմտյան հատվածում զինյալները սպիտակ ֆոսֆոր և քլոր են օգտագործել. հայտնում է Ria.ru-ն:
Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Կոնաշենկովի խոսքով՝ ներկայումս ռուս փորձագետներն աշխատանքներ են կատարում՝ Հալեպում ահաբեկիչների կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք բերելու համար: