տուն Լուրեր Անժամկետ նստացույց՝ Ազատության հրապարակում

Անժամկետ նստացույց՝ Ազատության հրապարակում

68
0

azatutyan

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբը վաղը Երեւանի Ազատության հրապարակում կսկսի անժամկետ նստացույց՝ ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի:

«Վաղը ժամը 11-ին Ազատության հրապարակում սկսելու ենք նստացույց: Կոչ ենք անում բոլոր նրանց, որոնք պաշտպանում են Վոլոդյային միանալ մեզ: Ազատության հրապարակում չենք գիշերելու, հավաքվելու ենք, որպեսզի մշակենք նոր ռազմավարություն եւ շարունակենք մեր պայքարը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց«Իրավունք եւ աջակցություն»  հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։