Արդեն տեղեկացրել ենք, որ անցած շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիայի ընտանիքի վրա տեղի է ունեցել հարձակում։ Մի խումբ չարագործներ փորձել են ներխուժել նրանց բնակարան, սակայն տագնապի ազդանշանի միանալուց հետո փախել են։
Marca-ն գրում է, որ Անխելը վախենում է վերադառնալ այդ բնակարան։ Վերջին օրերին նա ընտանիքի հետ ապրում է հյուրանոցում։ Նրանց կցվել են նաև թիկնապահներ։ Նշվում է, որ Դի Մարիան նոր բնակարան է փնտրում իր ընտանիքի համար։