«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան ճանաչվել է այդ ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Արգենտիանցու օգտին քվեարկել է ակումբի կայքում հարցմանը մասնակցած երկրպագուների 68 տոկոսը։
«Ուրախ եմ, որ իմ կարիերան լավ է սկսվում «Մանչեսթեր Յունայթեդում»», — ասել է Դի Մարիան ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալիս։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալից» տեղափոխվելուց հետո Դի Մարիան անգլիական ակումբի կազմում անցկացրել է 3 խաղ՝ դառնալով 2 գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ։