տուն Լուրեր Անվտանգության համակարգն ամրապնդելու կարիք ունենք. Կորյուն Նահապետյան

Անվտանգության համակարգն ամրապնդելու կարիք ունենք. Կորյուն Նահապետյան

98
0

koryun

Օրենսդիր մարմինը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ քառօրյա նիստերի օրակարգը կհաստատվեր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարկ համարեց անդրադառնալ նիստի մեկնարկին պատգամավորների ունեցած ելույթներին: Բացի Հանրապետական խմբակցությունից, խորհրդարանական մյուս խմբակցությունների պատգմավորները, հիշեցնենք, պահանջում են փակ հանդիպում պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների, վարչապետի հետ:

«Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք մեր ազգային անվտանգության համակարգն ամրապնդելու անհրաժեշտություն ունենք, սակայն այս բուռն արձագանքը, որ տեղի է ունենում դահլիճում, ինձ վերադարձնում է այս չորս տարիների ընթացքում պաշտպանական եւ ազգային անվտանգության բյուջետային քննարկումների  շուրջ կազմակերպված հարց ու պատասխաններին, անդրադարձերին», -ասաց Կորյուն Նահապետյանը՝ խմբակցություններին հիշեցնելով, որ իր ղեկավարած հանձնաժողովում ընդգրկված են բոլոր խմբակցություններից պատգամավորներ, որոնք ունեն հնարավորություններ հարցեր բարձրացնելու եւ առաջարկություններ անելու:

Նահապետյանն ասաց՝ առաջիկայում կազմակերպելու են քննարկում, որին հրավիրվելու է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարը: Քննարկմանը  կանդրադառնան ընթացիկ բյուջեին:

 

Շողիկ Գալստյան