Ամերիկյան Forbes ամսագիրը հրատարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերների վարկանիշը: Առաջին տեղը գրավել է Diddy-ն, ով 2014 թվականի հունիսից մինչև 2015 թվականի հունիս աշխատել է 60 միլիոն դորար, հայտնում է Lenta.ru-ն:
Ցուցակում ընդամենը կան 20 երաժիշտ: Նրանց աշխատած գումարների մեջ մտնում են ինչպես հիմնական գործունեությունից եկամուտները, այնպես էլ գովազդային պայմանագրերից և նրանց անձնական բիզնեսներից: Diddy-ն այժմ հազվադեպ է համերգներ տալիս: Նրա հիմնական եկամուտը Sean John բրենդից է: Նա մասնաբաժին ունի նաև Revolt մալուխային հեռուստատեսության ցանցից և ջրի Aquahydrate և օղու Ciroc արտադրություններից:
Երկրորդ տեղում Jay-Z-ն է` 54 միլիոն դոլարով: Նրա եկամուտների մեծ մասը կազմել է իր կնոջ՝ Բեյոնսեի հետ 22 համատեղ շոու ծրագրերի հոնորարները:
Ցուցակում նաև ընդգրկվել են Dr.Dre-ն (33 միլիոն դոլար), Ֆարել Ուիլյամսը (32 միլիոն դոլար), Էմինեմը (31 միլիոն), Քանյե Ուեսթը (22 միլիո):