տուն Լուրեր Անուշ Ասլիբեկյանի անակնկալներով լի հանդիպումը ընթերցասերների հետ (լուսանկարներ)

Անուշ Ասլիբեկյանի անակնկալներով լի հանդիպումը ընթերցասերների հետ (լուսանկարներ)

190
0

DSC_0032

Թամրիկոն մի կին էր, որն իրենից ցածր էր դասում բոլոր մահկանացուներին, նվաստացնում էր ամուսնուն և միաժամանակ աստվածածցնում միակ, միջակ ընդունակությունների տեր որդուն: Իր «Թամրիկո» պատմվածքը կարդաց «ընթերցասերների հետ հանդիպման և գրքերի փոխանակման» ֆորմատով հանդիպման ժամանակ երիտասարդ գրող Անուշ Ասլիբեկյանը: Երիտասարդ գրողը Երևանի գրողների միության անդամ է և արդեն հրատարակել է իր երկրորդ գիրքը՝ «Մոյրաների նոթատետրից»:

Հեղինակը իր հույզերն այնքան լավ էր ներկայացրել պատմվածքում, որ ընթերցասերները միանգամից սկսեցին բուռն քննարկել գրվածքը: Ի դեպ, քննարկվեց Անուշ Ասլիբեկյանի ոչ միայն մոյրաների նոթատետրում տեղ գտած պատմվածքը, այլ իր առաջին գրքում զետեղված և բեմականացված ստեղծագործությունները: Գրքասերները իրենց կարծիքները հայտնեցին կերպարների մասին: Մասնավորապես զարմացրեց այն փաստը, որ շատ կերպարներ ունեցող պատմվածքը չուներ դրական հերոս: «Բացի իմ սիրելի Ջիլդայից: Նա դրական հերոս էր, չնայած, որ մինչև ականջների ծայրը, ինքնամոռաց սիրահարված էր: Թվում է, թե նա էլ առանձնապես դրական չէր, չէ որ իր սերը հասնում է անինքնասիրության»,- մեկնաբանեց հեղինակը:

Հանդիպման վերջում  երիտասարդ գրող Անուշ Ասլիբեկյանին և գրքասերներին անակնկալ մատուցեց տաղանդավոր բեմադրիչ, դերասան Հարություն Գալֆայանը: Նա կարդաց «Հասցնել ապրել» հատվածը Անուշ Ասլիբեկյանի առաջին գրված «Բարի գալուստ իմ հեքիաթ» գրքից: Ապա գրքասերները, ինչպես և նախօրոք պայմանավորվել էին, փոխանակեցին իրենց բերած գրքերը: Գրքերի փոխանակմանը մասնակցեց նաև գրող Անուշ Ասլիբեկյանը:

Անուշ Ասլիբեկյանը անկեղծացավ, թե չէր պատկերացնում ինչպես է իրականացվում գրքերի փոխանակումը: Հաճելիորեն զարմացած գրողն իր գիրքը փոխանակելուց հետո ասաց, որ չէր սպասում նմանատիպ հանդիպում, որտեղ գիրք կարդացողները վերջում փոխանակում են գրքերը: Գեղեցիկ հուշեր, մի ճակատագրի մասին դառն իրականությանը հաղորդակից գրքասերները վառ տպավորություններով բաժանվեցին գրողից՝ հուսալով, որ հանդիպումները հաճախակի կլինեն: Իր հերթին Անուշ Ասլիբեկյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ Արևիկ Նահապետյանին և գրքասերներին հաճելի երեկո պարգևելու համար:

 

DSC_0012

DSC_0041

DSC_0055

DSC_0067

DSC_0087

DSC_0093

DSC_0098 DSC_0100