«Ժամանակ» թերթը գրում է.
«Անցած տարի աշնանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ֆիննախի ԿՌՈՒ-ի կողմից 57 միլիոն դոլարով տուգանվեց, որից հետո ընկերությունը ակտը վիճարկել էր դատարանում։
Օրերս դատարանը ՀԿԵ-ի բողոքը հետ է վերադարձրել, սակայն ուշագրավ է, որ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության՝ ԿՌՈՒ-ի այդ հայտնի ստուգման ակտը վարչական ակտ չի հանդիսանում և, հետևաբար, ենթակա չէ նաև դատարանում քննության։ Փաստացի, դատարանը ֆինանսների նախարարության ակտը համարել է ոչ վարչական ակտ։
Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ ֆիննախի ԿՌՈՒ-ն արդեն 7 ամիս է՝ պետ չունի։ ԿՌՈՒ-ի նախկին պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց հետո և առ այսօր այս կառույցը ղեկավար չունի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: