տուն Լուրեր Բանտարկյալների վաղաժամկետ ազատումը ի՞նչ հետևանքներ կունենան. քննարկում

Բանտարկյալների վաղաժամկետ ազատումը ի՞նչ հետևանքներ կունենան. քննարկում

84
0

muebbet_hapisle_yargilandigi_davada_beraat_ettirildi_h173239 Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին Քաղաքացիական ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը, Հայաստանի Հելսինկյան խորհրդի նախագահ Ավետիք Իշխանյանը, քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական խորհրդի նախագահ Ռուբեն Սարգսյանը և Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ծառայության իրավաբանական բաժնի պետ Միքայել Զախարյանը: Ըստ Արման Դանիելյանի, Հայաստանում չկա պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ: «Մեր համակարգը կարելի է ասել չի աշխատում, քանի որ ազատվում են ընդամենը 5 տոկոսը: Իսկ ազատվածների հանդեպ պայման էլ չի դրվում, որ այսինչ կամ այնինչ պայմանով ենք ազատում: Մենք անգամ ուղղված կերպար չունենք, իսկ հիը ինչ որ ունենք, դա կոմունիստական կերպար է մուրճն ու մեխը ձեռքին»: «Մենք մեր դատարանների, հատուկ քննչական ծառայության, հանձնաժողովների կողքից պետք է հանենք «անկախ» բառը և իրականում տանք այդ մարմիններին անկախություն»,- նշեց Ավետիք Իշխանյանը: «Հիմա ամենամեծ բողոքները, որ ունենք ազատազրկվածներից, դա վաղաժամկետ ազատման համակարգի անգործությունն է: Հիմա մենք ունենք ինչ-որ հանձնաժողով, որը զբաղվում է այդ գործունեությամբ, սակայն, որևէ տեղաշարժ չի նկատվում: Նույն քաղհայց ներկայացնողները չեն հասկանում, թե ինչու է նրանց հայցը մերժվում: Քաղհայցերը մերժելու ինչպես նաև որոշումը հետաձգելու բազմաթիվ պատճառներ են բերում հանձնաժողովի ներկայացուցիչները, որն անհիմն է, եթե կարելի է այդպես ասել»: Վաղաժամկետ ազատման վատ աշխատելու մասին խոսում են և աշխատողները, և ազատազրկվածները, ներկայացրեց Ռուբեն Սարգասյանը: «Ազատազրկվածի պատիժը կրելուց հետո հասարակությունն ունենում է նույն ագրեսիան, ինչ նրա ազատազրվելու պահին: Այստեղ մի նրբություն կա՝ արդյո՞ք վաղաժամկետ ազատազրկելու ժամանակ, երբ հասարակությունը կտեսնի նրա ուղղվելը՝ կընդունի նույն ագրեսիայով: Հիմա մենք ունենք մի համակարգ, որը ոչ թե կատարում է ուղղիչ, այլ հասարակությունից հեռու պահելու, ազատությունից զրկելու գործառույթ»: Համակարգը կյանքի կոչվելու մասին մանրամասներ ներկայացրեց Միքայել Զախարյանը: «Նախ ասեմ, որ այս համակարգը գործում է, սակայն, այստեղ նախապատվությունը տրվում է քանակին, շեշտվելով, թե ով կարող է այս առավելությունից օգտվել: Նախկինում օգտվելով այս առավելությունից, հանցագործներից շատերը դուրս են գալիս, և քրեական աշխարհը լցվում է կրկնակի հանցագործություններով: Որպեսզի դա վերանա մեր երկրից՝ ստեղծվեցին անկախ հանձնաժողովներ, որոնք էլ զբաղվում են վաղաժամկետ ազատման խնդիրներով: Այդ ժամանակ դա լավագույն որոշումն էր, որն ընդունվեց: Հիմա մի քանի նախագծեր կան, որոնք քննարկված են արդեն, մնում է որոշումը կայացվի: Հստակ չափանիշներ են մեզ պետք, որ կոռուպցիոն ռիսկերը պակասեն ու չլինեն: Չափորոշիչները պետք է հաշվի առնվեն բոլոր ազատազրկվածների՝ թե կրթական ցենզը, թե տնտեսական վիճակը, որ հանցագործությունը չկրկնվելու ավելի մեծ հույսեր ունենանք»: