Պատմության մեջ առաջին անգամ մուսուլմանների ազանը՝ աղոթականչը կհնչի սառցե մայրցամաքում՝ Անտարկտիդայում: «Անտարկտիդա-100» արշավախմբի անդամները Երկրգնդի հարավ կհասցնեն իսլամի սուրբ գիրքը՝ Ղուրանը: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով Թաթարստանը հոգևոր վարչությանը:
Սպասվում է, որ արշավախումը Ղուրանի մի քանի օրինակներ կփոխանցի «Բելինգսհաուզեն» անտարկտիկական կայանի բևեռախույզներին:
«Բոլորս գիտենք, որ առաջին տպագիր Ղուրանը հրատարակվել է Կազանի թաթարների կողմից և այդ նմուշները տարածվել են ողջ աշխարհում: Այժմ այն կկարդան նաև Անտարկտիդայում: Այնտեղ առաջին անգամ կնչի ազան և սա մուսուլմանների համար իրոք պատմական իրադարձություն է», — նշել է նախձեռնության հեղինակներից մեկը: