Կառավարությունը որոշում ընդունեց «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույք ամրացնելու մասին:
Նրա խոսքով՝ գույքն ամրացնելուց հետո նախատեսվում է մոտ 900 մլն դրամ ներդրման արդյունքում ստեղծել ճարտարապետական ժամանակակից լուծումներով ստորաբաժանում, ընդ որում՝ որոշումն արդյունավետ ազդեցություն ունենալու նաև պետական գույքի օգտագործման տեսանկյունից. ներդրվելու է շուրջ 900 մլն դրամ, օգտագործումից ազատվելու է մոտ 2-2.5 մլրդ դրամին համարժեք պետական գույք, որն այսօր Երևանի կենտրոնում, այլ հատվածներում և նաև մարզերում զբաղեցնում են կադաստրային արխիվները:
Պահպանվելու է նաև աշխատակիցների քանակը. այս պահին Վանաձորում կա 30 աշխատակից, 2021-2023 թթ. ընթացքում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 170-ի: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշել է, որ որոշումը հնարավորություն կտա ոչ միայն օպտիմալ օգտագործել պետական միջոցները, այլև սոցիալական՝ աշխատատեղերի ապահովման հարցը լուծել և բխում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից: