Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ անշարժ գույքի գործարքներն աճել են 24.3 %-ով: Այս մասին տեղեկանում է ՀՀ կադաստրի կոմիտեից:
«2019 թվականի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46’798 գործարք. ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` աճել է 1.6 %-ով»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: