տուն Լուրեր Անսարք վերելակների համար ոչ ոք պատասխանատու չէ

Անսարք վերելակների համար ոչ ոք պատասխանատու չէ

182
0

verelak(3)

Երևանում վերելակների անսարքությունների պատճառով տեղի ունեցող մահվան ելքով դժբախտ պատահարները պարբերական բնույթ ունեն: Araratnews-ը փորձեց պարզել, թե Երևանի շենքերի վերելակների անսարքության համար ով է պատասխանատու:

«Վերելակները հանդիսանում են շենքի քաղաքացիների, համայնքների սեփականությունը: Երևանի   վերելակները չեն գտնվում քաղաքապետարանի լիազորությունների ներքո»,- Araratnews-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այն հարցին, թե՝ Երևանի քաղաքապետարանը պատասխանատվություն չի՞ կրում արդյոք քաղաքի շենքերի վերելակների անսարքության պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարների համար՝ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից պատասխանեցին, որ պատասխանատվություն չի կրում, քանի որ իր իրավասության տակ չէ այս ոլորտը:

Երևանի վարչական շրջանների հետ կապվելով պարզվեց, որ շենքերի վերելակների անսարքությունների պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է համայնատիրությունների վրա: Սակայն, կապ հաստատել համայնատիրության վերելակների գծով պատասխանատուների հետ այդպես էլ չհաջողվեց:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում մնացել է երեխա, որի արդյունքում «Արմենիա» ԲԿ տեղափոխվելու ընթացքում երեխան մահացել է: