տուն Լուրեր Անպտղության պատճառները մասնագետները բաժանում են 3 հիմանական խմբի

Անպտղության պատճառները մասնագետները բաժանում են 3 հիմանական խմբի

80
0

1423

«Հայաստանում անպտղության ցուցանիշը մտահոգիչ մասշտաբների է հասնում»,-Araratnews.am –ի հետ զրույցում նշեց գինեկոլոգ Սյուզան Վարդանյանը: Մեր զրուցակիցը թվեր չի նշում, բայց ցավով է արձանագրում՝ խնդրով մտահոգ զույգերը քիչ չեն. Անցանկալի հետևանքների վերացման համար գինեկոլոգը խորհուրդ է տալիս նախ պատճառները վերացնել: Մասնագետն առանձնացնում է 3 հիմնական պատճառ: Առաջինն, ըստ գինեկոլոգի, սեռավարակներն են, որի հիմնական «մեղավորները» արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ են:
«Այստեղ ցավալին այն է, որ տղամարդկանց որոշակի տոկոսը գալիս և վարակում է նաև կանանց»,- նկատում է գինեկոլոգը:
Անպտղության բարձր ցուցանիշ ունենալու մյուս պատճառը սոցիալական է.
«Այսօր վերարտադրողական տարիքում հիմնականում 90-ականներին ծնված սերունդն է, որը և սոցիալական և կենցաղային էլեմենտար պայմաններով ապահովված չէր, ինչն այս կամ այն կերպ անդրադարձել է երիտասարդների վրա»,- ասում է Սյուզան Վարդանյանը:
«Խնդիրը հետևանք է նաև գենետիկորեն մոդիֆիկացված սննդի օգտագործման և սթրեսածին գործոնների առկայությամբ»,- եզրափակում է գինեկոլոգը: