Անպտղության բուժման եւ հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անձանց անվճար պայմաններով հետազոտություններից, բուժումից եւ տեխնոլոգիաներից օգտվողների խումբն է սահմանվել: Այսօր սա հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացնելով նախարարության որոշումը:
Շահառռուները կդիմեն կենտրոնացված ընթացակարգով, միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգով: «Բոլոր այն դեպքերում, երբ շահառուի պատճառագիտական հետազոտության արդյունքում հայտնաբերվում են արհեստական սերմնավորման եւ բեղմնավորման անմիջական ցուցումներ, հանձնաժողովի որոշմամբ պացիենտը սպասարկվում է առաջնահերթ»,- մանրամասնեց Ավանեսյանը:
Փոխնախարարն ասաց, որ հերթագրման կարգի սահմանումը թույլ կտա խուսափել կամայական մոտեցումից եւ սխալ վարքագիծ: Սակայն թե քանի շահառու կօգտվի ծրագրից, հստակ թիվ չկա: «Այս ծրագրից օգտվելու են 20-ից 30 տարեկան կանայք: Բայց եթե հաշվառված կինը 35 տարեկան է, նա կպահպանի իր շահառու լինելու իրավունքը մինչեւ 38 տարեկան լրանալը»,- մանրամասնեց Ավանեսյանը:
Հիշեցնենք՝ սա այն նախագիծն է, որը կվարչապետ Նիկոլ Փաշինյանն օրակարգից հանել էր, քանի որ շահառուների՝ ծառայություններից օգտվելու հերթականությունը պարզ չէր:
Որոշումը միաձայն ընդունվեց կառավարության նիստում: