Անկախության սերնդի մեր երիտասարդները` տղաներ թե աղջիկներ, պատերազմի այս օրերին ապացուցեցին, որ Արցախյան ազատամարտում հաղթած ավագ սերնդի իսկական զավակներն են` ոգեղեն, միասնական, հաղթական: Անպարտ է հայ ազգը, որ ունի այսպիսի հայրենասեր որդիներ: Նրանց մեջ կան նաև մեր կուսակցության երիտասարդները, ովքեր շտապեցին Արցախ, չնայած նրանցից մի քանիսը առողջական խնդիրներ ունենալու պատճառով նույնիսկ պարտադիր զինվորական ծառայության չեն զորակոչվել:
Խորապես վշտակցում ենք մեր զոհերի ընտանիքներին, շուտափույթ առողջություն ենք մաղթում մեր բոլոր վիրավորներին:
«ՉԻ ԵՂԵԼ ԳԻՇԵՐ, ՈՐ ՉԼՈՒՍԱՆԱ»
Իր facebook-յան էջում գրում է Զարուհի Փստանջյանը