տուն Լուրեր Աննախադեպ «Վերջին զանգ»

Աննախադեպ «Վերջին զանգ»

220
0

«Վերջին զանգի» տոնակատարությունների ընթացքում`  Ժամը 13:00-ի դրությամբ, մայրաքաղաքում ոչ մի մեքենա չի տարվել հատուկ պահպանվող տարածք, իսկ մարզերում ընդհանուր չորս մեքենա է տարվել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, նշելով, որ մարզերի 4 մեքենաներն էլ վարել են անչափահասները:

Հետաքրքիր է, որ Երևանում ոչ մի օրինախախտ վարորդ այսօր չի հայտնաբերվել: Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ: Նախորդ տարիներին մեքենան ոչ սթափ վիճակում վարելու, անչափահասների վարելու և տարատեսակ այլ անկարգությունների համար ՀՀ ՃՈ հատուկ պահպանող տարածքում ասեղ  գցելու տեղ չէր լինում:

Հուսանք, որ այս հանդարտությունը կշարունակվի մինչև օրվա ավարտը:

DSC_0153