տուն Քաղաքական Միջազգային Աննախադեպ շոգի պատճառով Հնդկաստանում 500 ավել մարդ է տուժել

Աննախադեպ շոգի պատճառով Հնդկաստանում 500 ավել մարդ է տուժել

97
0

jaraՀյուսիսային Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում գրանցվել է աննախադեպ շոգ եղանակ, ինչի հետեւանքով տուժել են ավելի քան 500 բնակիչներ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ալլահաբադ քաղաքում գրանցվել է 47,7 աստիճան տաքություն: Երկրի իշխանությունները տեղացիներին խորհուրդ են տալիս հնարավորինս շատ հեղուկ օգտագործել եւ դուրս գալ փողոց միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կալկաթայում շոգի պատճառով տաքսիստ է մահացել, ինչի պատճառով տաքսի ծառայությունները որոշել են, որ իրենց աշխատակիցները օրվա շոգ ժամերին չեն աշխատի: Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ շոգի պատճառով գրանցված մահերի թիվը գերազանցում է 2010թ. ցուցանիշը: Օդերեւութաբաններն էլ հայտարարել են, որ մինչեւ շաբաթվա վերջ ջերմաստիճանի նվազում չի նախատեսվում: