ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է.
Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երեւանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ:
Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով եւ մի ամբողջ օր անցկացնում են Երեւանում: Օրը ամփոփվում է ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով:
Ծրագիրն իրականացնում են Աննայի գրասենյակի ներկայացուցիչները: Մանրամասները՝ www.annahakobyan.am-ում: