տուն Լուրեր Աննա Հակոբյանի սիրո խոստովանությունը

Աննա Հակոբյանի սիրո խոստովանությունը

145
0

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօրվա ասուլիսում սիրո խոստովանություն արեց  իր ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին:

Աննա Հակոբյանի խոսքով՝ երբ ուղեկցում է ամուսնուն արտասահմանյան այցերին, դա չի լինում պետբյուջեի հաշվին:  «Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: Իմ շրջագայությունները նաև շատ են ստացվում, որովհետև ի տարբերություն նախորդների, ես այլ գործունեություն էլ եմ վերցրել ինձ վրա»,- ասաց տիկին Հակոբյանը:

Հակոբյանը տեղեկացրեց, որ մտադիր է հունիս ամիսն անցկացնել «Հայկական ժամանակ» թերթում, որովհետև դա իր շատ սիրելի աշխատանքն է: